Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 26 » Զայրացած Բալոտելին՝ լրագրողներին. Ես համաշխարհային աստղ չեմ
11:17
Զայրացած Բալոտելին՝ լրագրողներին. Ես համաշխարհային աստղ չեմ

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին Ա Սերիայի 35-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0:2) հետո նշել է, որ ոչ մի արտառոց բան չի եղել մրցավեճում։ 

 

Բացի այդ, Իտալիայի ընտրանու խաղացողը լեզվակռվի մեջ է մտել լրագրողների հետ, երբ վերջիններս նրան հարց են ուղղել՝ առաջընթաց չգրանցելու վերաբերյալ։
 

-Սովորական խաղ էր,-Բալոտելիի խոսքերն է փոխանցում «Sky Sport Italia»-ն,- Սկզբից ես չհասկացա, թե ինչու ինձ փոխարինեցին, բայց հետո մարզիչն ասաց, որ ես այնքան էլ լավ չէի գործում։ Երբ թիմը պարտվում է, բոլոր խաղացողները նյարդայինացած են լինում, քանի որ բոլորն էլ հիասթափված են լինում արդյունքից։
 

-Հարցնում եք, ինչու՞ չեմ առաջադիմում, բարելավում խաղս։ Լրագրողները ոչինչ չեն հասկանում ֆուտբոլի մասին։ Բացարձակապես ոչինչ, որպեսզի նման հարցեր տան։ Ձեզ համար հաճելի չէ՞ նման բաներ լսելը։ Ինձ համար մեկ է։ Ես միանգամայն սովորական ֆուտբոլիստ եմ և երբեք չեմ ասել, թե համաշխարհային աստղ եմ։ Որպեսզի հասնել նման մակարդակի, ժամանակ է պետք,-վրդովված հավելել է «Միլանի» սկանդալային հարձակվողը։

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 517 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]