Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 1 » Ինձագի, իմ ռեկորդը անհասանելի է անգամ Մեսսիի Եվ Ռոնալդոի համար
22:10
Ինձագի, իմ ռեկորդը անհասանելի է անգամ Մեսսիի Եվ Ռոնալդոի համար
Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆիլիպո Ինձագին վստահ է, որ տարբեր պաշտոնական մրցաշարերի եզրափակիչում գոլերի քանակով նրա ռեկորդն անհասանելի կմնա:

Ընդհանուր առմամբ, իտալացին «Միլանի» ու «Յուվենտուսի» կազմում եզրափակիչ խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ:

-Աթենքում կայացած եզրափակիչում Անչելոտին երկմտում էր՝ հիմնական կազմում ինձ ընդգրկել, թե Ալբերտո Ջիլարդինոյին: Արդյունքում ես դարձա երկու գոլի հեղինակ: Սուպերգավաթում գրավեցի «Սևիլիայի» դարպասը, իսկ հետո՝ «Բոկա Խունիորսի» հետ խաղում դուբլ ձևակերպեցի: Այդպիսի արդյունքն անհասանելի է անգամ Մեսսիի ու Ռոնալդուի համար, - Ինձագիի խոսքերն է մեջբերել «La Gazzetta dello Sport»-ը:

2011 թվականին Մեսսին երեք եզրափակիչների ընթացքում դարձել է 4 գոլի հեղինակ, իսկ 2008 թվականին Ռոնալդուն նույնքան հանդիպումներում դարձել էր 1 գոլի հեղինակ:

Ներկայումս Ինձագին մարզում է «Միլանի» երիտասարդական թիմերից մեկին և հույս ունի մինչև ֆուտբոլային կարիերայի ավարտը մնալ այդ ակումբում:

Կատեգորիա: Բլոգներ | Դիտումներ: 1102 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 10.0/2
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]