Իտալացի 37-ամյա պաշտպան Ալեսանդրո Նեստան ավարտեց ֆուտբոլիստի կարիերան: Վերջին տարիներին նա հանդես էր գալիս կանադական «Մոներալ Իմփեքթ» թիմում: «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ խաղը (2-1) վերջինն է եղել 2006թ.-ի աշխարհի չեմպիոնի համար:
Նեստան կարեիայի մե մասն անցկացրել է իտալական երկու ակումբներում` Հռոմի «Լացիոյում» և «Միլանում»: Հռոմեացիների հետ նա դարձել է Իտալիայի չեմպիոն (2000թ.), Իտալիայի կրկնակի գավաթակիր ու սուպերգավաթակիր, ՈւԵՖԱ_ի գավաթի 1998/99 մրցաշրջանի հաղթող: Եղել թիմի ավագը: 2002թ.-ին «Միլանը» նրա տեղափոխության համար «Լացիոյին» 39 մլն եվրո վճարեց:
«Միլանի» կազմում Նեստան երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը (2002/03, 2006/07), երկու անգամ դարձել Իտալիայի չեմպիոն, մեկական անգամ դարձել է Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր:
|