NEWS
  • Պարմա - Միլան, եթերային և տեքստային
  • Պարմա - Միլան, մեկնարկային կազմերը
  • Միլան - Վալենիսա, Ուղիղ և տեքստային
  • Անհետացող նյութը կօգտագործվի Իտալիայի առաջնությունում
  • «Զենիթը» մերժել է «Միլանին»
  • Գալիանին անակնկալ է խոստանում
  • Միլանը փոխանակում կառաջարկի Զենիթին
  • Պաշտոնական. Միլանը ձեռք է բերել Խորվաթիայի հավաքականի խաղացողին
ArchiveArmenian Official Website of AC Milan

"Սան Սիրո” մարզադաշտ

  Հասցե: Միլան, Վիա Դեի Պիկոլոմինի, 5
  Կառուցման սկիզբը: 1925թ.
  Բացումը: 19 սեպտեմեր 1926թ.
  Ընդհանուր տարողությունը: 85 700
  VIP տեղերը: 5200
  Լրագրողների համար: 200
  Դաշտի չափսերը: 105 x 68մ

Պատմությունը

Մարզադաշտը պաշտոնապես բացվել է 1926թ.-ի սեպտեմբերի 19-ին, 13-ամսյա շինարարական աշխատանքներից հետո, որոնց մասնակցել են շուրջ 120 շինարարներ: Առաջին անունը` "Սան-Սիրո”, մարզադաշտը ստացել է այն սուրբի պատվին, ում անունով տեղական եկեղեցին էր անվանվում: Մարզադաշտի կառուցման ողջ արժեքը կազմել է մոտ 5մլն իտալանակ լիր: Նախագծի գլխավոր ճարտերապետներն են` Ուլիսսե Ստաչչինի(Ulisse Stacchini) և Կուջինի (Cugini):


Առաջին խաղը, որ տեղի է ունեցել այս մարզադաշտում, դա 1926թ.-ի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած "Միլան” – "Ինտեր” ընկերական խաղն էր: Այդ խաղը ավարտվեց 3:6 հաշվով` ի օգուտ "Ինտերնազիոնալեի”: Իտալիայի առաջնության առաջին խաղը այստեղ տեղի ունեցավ արդեն հոկտեմբերի 6-ին, երբ "Միլանը” կրկին պարտություն կրեց, բայց այս անգամ "Սամպերդարենեզեից” 1:2 հաշվով: Իսկ ահա առաջին միջազգային խաղը տեղի է ունեցել 1927թ.-ի փետրվարի 20-ին, երբ Իտալիայի և Չեխոսլովակիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին`2:2:


Բնական է, որ այսպիսի մարզադաշտը տարիների ընթացքում փոփոխվել է, կատարելագործվել և մեծացվել: Մարզադաշտի կառուցվածքում էական փոփոխություններ կատարվեցին 1938 և 1939 թվականներին և մարզադաշտի ընդհանուր տարողությունը հասցվեց 55000 հանդիսականի: Նորացված մարզադաշտը բացվել է 1939թ.-ի մայիսի 31-ին: Այդ օրը Իտալիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Անգլիայի հավաքականի հետ 2:2. Վերակառուցման աշխատանքների արժեքը կազմել է մոտ 5,1 մլն լիր:


1947թ.-ին արդեն ակնհայտ էր, որ "Ինտերի” մարզադաշտը` "Արենան”, արդեն շատ փոքր է այդպիսի մեծ ակումբի համար: Այդ ժամանակ առաջարկվեց, որպիսի երկու ակումբները կիսեն մարզադաշտը, և առաջարկը ընդունվեց: Սակայն դրա համար անհրաժեշտ էր ընդարձակելմարզադաշտը: "Սան-Սիրոն” փակվեց վերակառուցման նպատակով և կրկին վերաբացվեց 1955թ.-ին: 1954 - 1956 թվականների ընթացքում կառուցվեց մարզադաշտի երկրորդ յառուսը: Մարզադաշտն արդեն տեղավորում էր 82 000 հանդիսական: Հսկայական լուսարձակման սյուները հիանալի արհեստական լուսավորությամբ առաջին անգամ տեղադրվեցին 1957թ.-ին, իսկ 10 տարի հետո ավելացվեց էլեկտրոնային ցուցատախտակը:



1979թ-ին "Սան-Սիրո”-ն վերանվանվեց "Ջուզեպպե Մեացցա”` այն միակ 2 ֆուտբոլիստներից մեկի պատվին, ովքեր խաղացել են Իտալիայի հավաքականի կազմում են 1934 և 1938 թվականներին, երբ Իտալիան դարձավ աշխարհի չեմպիոն: Երկրպագուները բառացիորեն խոնարհվում էին Ջուզեպպեի առաջ` հարձակվողի, ով խաղացել է միլանյան ակումբներից երկուսում էլ: Այդ թվականին արհեստական լուսավորությունը փոխարինվեց ավելի ժամանակակից լուսավորությամբ, ինչպես նաև վերանորոգվեց երկրորդ տրիբունան:

1986թ.-ին առաջին հարկի նստատեղերը ստացան նոր, հատուկ գունավորում. Կարմիր` տեղի երկրպագուների համար, նարնջագույն նրանց հակառակորդների
համար, հյուսիսային դարպասների մոտ` կանաչ, և երկնագույն` այն տեղերը, որտեղ նստում էին ամենակատաղի երկրպագուները:

1990թ.-ին իրականացվել է վերջին մոդեռնիզացիան, որը նվիրված էր 1990թ.-ին Ապենինյան թերակղզում անցկացվող Աշխարհի Գավաթի խաղերին: Կառուցվեց երրորդ յառուսը, 11 արտաքին աշտարակներ պահում էին ամբողջ վերինշարքը և տանիքի ամբողջ կառուցվածքը: Տանիքը պատրաստվել էր թափանցիկ պոլիկարբոնատից: Վերակառուցման արժեքը մինչ 1990թ.-ի աշխարհի առաջնության մեկնարկը մոտեցել էր 50 մլն.-ի, չհաշված այն ծախսերը, որոնք հետագայում կատարվեցին խաղադաշտի հետ կապված խնդիրը լուծելու համար, քանի որ նոր կառույցը ծածկել էր արևի լույսի և քամու ճանապարհը:


Շնորհիվ իր թանգարանի "Սան-Սիրո” մարզադաշտը ոչ միայն բեմ է այս 2 միլանյան ակումբների համար, որը նրանք ցուցադրում են խաղերի ժամանակ, այլև նրանց փառահեղ անցյալի համար: "Compagnia dello Sport”-ը Antique Sports –ի "Ieri lo Sport”-ի հետ համատեղ մարզադաշտի ներսում բացեցին առաջին Իտալական սպորտի Թանգարանը, օգտագործելով ավելի քան 3000 հետաքրքիր պատմական օբյեկտներ, հետաքրքրաշարժ իրեր, որոնք կապված են միլանյան երկու լեգենդար ակումբների հետ: Բոլոր այս իրերը խոսում են հաղթանակների և պարտությունների, ուրախության և հիասթափությունների մասին,
որ ապրել են երկրպագուները և այն մարդիկ, ովքեր պարզապես հետաքրքրված են ֆուտբոլով և հետևում են միլանյան ակումբների նորություններին:

Այսօր "Ջուզեպպե Մեացցա” մարզադաշտը համարվում է Միլանի խորհրդանիշերից մեկը, այն ոչ պակաս կարևոր է քաղաքի համար, որքան "Դուոմո” Տաճարը կամ "Լա Սկալան”:

Հարկ է նշել նաև, որ մարզադաշտը իր համաշխարհային համբավը ձեռք է բերել հիմնականում ֆուտբոլի շնորհիվ, բայց ոչ միայն, չէ որ այստեղ տեղի են ունեցել համաշխարհային նշանակության շատ իրադարձություններ: Շատ նշանակալից համերգներ են իրականացվել: 1980թ.-ի հունիսի 27-ին Բոբ Մարլին ցուցադրեց Իտալիայում իր միակ շոուն, յամայկացի երգչի համերգին հավաքվեց 90 000 մարդ: Այստեղ ելույթ են ունեցել այնպիսի աստեղեր, ինչպիսիք են` Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, U2,Rolling Stones, Depeche Mode խմբերը և շատ ուրիշներ:



"Սան-Սիրո” մարզադաշտում տեղի ունեցած ամենահայտնի խաղերը


- Աշխարի Առաջնության խաղեր` 1934թ.

- Աշխարհի Առաջնության խաղեր`1990թ.
- Եվրոպայի Չեմպիոնների Գավաթի եզրափակիչ խաղեր` 1965թ. (Ինտեր-Բենֆիկա 1:0), 1970թ. (Ֆեյենորդ- Սելտիկ 2:1)
- ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա եզրափակիչ խաղ` 2001թ. (Բավարիա-Վալենսիա 1:1 (5-4 պեն.)