«Միլանը» երեկվանից սկսել է նախապատրաստվել Իտալիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Յուվենտուսի» դեմ խաղին:
Իտալական ակումբի հիմնական կազմի հետ մարզվել են երիտասարդական թիմի ֆուտբոլիստները: «Միլանի» ընդհանուր խմբում իր առաջին մարզումն է անցկացրել լեգենդար Պաոլո Մալդինիի ավագ որդին՝ 17-ամյա Կրիստիանը:
Նշենք, որ Կրիստիանը հոր հետքերով պաշտպանական գծում է հանդես գալիս, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Դանիելը, ևս հաճախում է «Միլանի» ֆուտբոլային ակադեմիա:
Հիշեցնենք՝ Պաոլո Մալդինին «Միլանում» խաղացել է 1985-2009 թվականներին, դրանից առաջ «Միլանում» հայտնի է եղել նրա հայրը՝ Չեզարե Մալդինին:
|