NEWS
  • Պարմա - Միլան, եթերային և տեքստային
  • Պարմա - Միլան, մեկնարկային կազմերը
  • Միլան - Վալենիսա, Ուղիղ և տեքստային
  • Անհետացող նյութը կօգտագործվի Իտալիայի առաջնությունում
  • «Զենիթը» մերժել է «Միլանին»
  • Գալիանին անակնկալ է խոստանում
  • Միլանը փոխանակում կառաջարկի Զենիթին
  • Պաշտոնական. Միլանը ձեռք է բերել Խորվաթիայի հավաքականի խաղացողին
ArchiveArmenian Official Website of AC Milan

Համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դերբիները. Միլան – Ինտեր

Համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դերբին ՝   իտալական երկու գերակումբների՝ «Միլանի» և «Ինտերի» դիմակայությունը: Սա, թերևս, ողջ Եվրոպայի մեծագույն դերբին է՝ հաշվի առնելով թիմերի պատմությունը, նվաճումները, տիտղոսների քանակը և ներկայիս վիճակը:

Երկու միլանյան ակումբների  հակամարտությունը  կրում է Derby Della Madonnina անվանումը: Իտալիայում սովորաբար դերբիները կոչում են որևէ սրբավայրի անունով։ Տվյալ դեպքում միլանյան դեբին կրում է քաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցու՝ Մարիամ Աստվածածնի անունը։

Ամեն ինչ սկսվեց հեռավոր 1899թ., երբ բրիտանացի Ալֆրեդ Էդվարդսը հիմնեց «Միլան» ֆուտբոլային ակումբը: Հենց նա էլ որոշեց թիմի գույները՝ կարմիր և սև: Կարմիր գույնը խորհրդանշում էր սատանային, ով համարվում է թիմի հովանավորը: «Միլանի» ֆանատները իրենց անվանում են rossoneri (կարմիր-սև) կամ diavolo (սատանա):

Չնայած որ «Միլանը» հիմնել էին արտերկրացիները, թիմում հիմնական շեշտը դրվում էր իտալացի ֆուտբոլիստների վրա, ինչը շատերին դուր չէր գալիս: Ներակումբային հակասություններն իրենց գագաթնակետին հասան 1908թ., երբ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում ընդունեց արգելել օտարերկյա ֆուտբոլիստներին մասնակցել ներքին առաջնությանը: Հենց այդ ժամանակ էլ «Միլանի» մոտ 40 անդամ արվեստագետներ Ջորջո Մուջարիի (Միլանի էմբլեմի հեղինակ) գլխավորությամբ լքեցին «ռոսոներիների շարքերը» և հիմնեցին «Ինտերնացիոնալե» ակումբը, որը  աշխարհին ավելի շատ հայտնի է «Ինտեր» անվամբ: Հաջորդ տարի ֆեդերացիան չեղյալ հայտարարեց  վիճելի որոշումը և սկիզբ  դրեց  Della Madonnina հակամարտությանը: Ինտերցիները ընտրեցին կապույտ-սև գույները, որոնք խորհրդանշում են գիշերը և երկինքը: Հենց այդտեղից էլ առաջացել է  ֆանատների անվանումը՝ nerazzurri (սև-կապույտ):

Դերբին ունի նաև սոցիալական  ենթատեքստ: Ընդունված է կարծել, որ «Ինտերին» երկրպագում է քաղաքի ավելի բարձր դասը՝ ունևորները, արվեստագետները և  հոգևորականները, իսկ «Միլանին»՝ աշխատավորները և էմիգրանտները:

Հետաքրքիր դեպք գրանցվեց 1999թ.-ին: «Ինտերի» նախկին նախագահ Պեպինոն դերբիի ժամանակ «Միլանի» սեփաականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի հրավերով այցելեց նրանց հանդերձարան, սակայն շուտով  դուրս վազեց այնտեղից՝ գոռալով. «Ես պետք է փախչեմ, ես պետք է փախչեմ: Ես հյուր էի գնացել սատանաներին և այժմ  պետք է մեղքերի թողություն ստանամ»:

Չնայած իր կարևորությանը, Derby della Madonnina-ին հռոմեական դերբիի նման բնորոշ չէ  թշնամությունը: Խոսելով ֆանատների մասին՝ պետք է նշել, որ  նրանց միջև հիմնական իրադարձությունները տեղի են ունենում տրիբունաներում, ոչ թե մարզադաշտից  դուրս: Հաճախ մարզադաշտում թիմերի ֆան-ակումբները իսկական գունագեղ  ներկայացումներ են կազմակերպում։

Երբեմն լինում են բախումներ և անկարգություններ, սակայն այդպիսի դեպքերը հազվադեպ են: Խաղադաշտից դուրս երկու ակումբների  ֆուտբոլիստները  միմյանց հետ բավականին լավ հարաբերություններ ունեն,  հաճախ են նաև մեկ ակումբից մյուսը ֆուտբոլիստների տեղափոխությունները, ինչպես օրինակ՝ Զեեդորֆը, Պիրլոն, Վիերին, Կոկոն,  «Ինտերի» լեգենդար ֆուտբոլիստ Ջուզեպե Մեացան: Ի դեպ, թիմերը հանդես են գալիս նույն մարզադաշտում՝ Սան-Սիրոյում, որը  1979թ․ վերանվանվել է հենց Մեացայի անունով, սակայն« Միլանի» երկրպագուները  շարունակում են այն կոչել Սան-Սիրո:

«Միլան» – «Ինտեր» առաջին հանդիպումը տեղի է ունեցել Շվեյցարիայում և կրել է ընկերական բնույթ, սակայն այն ժամանակ արդեն պարզ էր, որ շուտով «Միլանի» և «Ինտերի» դիմակայությունը իր ուրույն տեղը կունենա իտալացի երկրպագուների սրտերում: Հակամարտությունը  իր լարվածության գագաթնակետին հասավ 60-ական թվականներին, երբ երկու ակումբներն  առաջատար դիրքեր էին գրավում ոչ միայն Իտալիայում, այլև Եվրոպայում: Հենց այդ տարիներին էլ ծնվեց դերբիի շուրջ  այն մթնոլորտը, որը մինչև այժմ  տիրում է Սան-Սիրոյում «Միլանի» և «Ինտերի» հանդիպումների ժամանակ: Տիֆոզիները  իսկական շոուի էին վերածում հանդիպումները՝ իրենց էներգիան փոխանցելով ֆուտբոլիստներին: Այն տարիներին «Միլանի»  ֆուտբոլիստները ոչ մի  դեպքում չպետք է շփվեին ինտերիստների հետ: Այդպես էին պահանջում երկրպագուները, իսկ Իտալիայում նրանց  դերը չափազանց մեծ է, իսկ նրանց կարծիքը դժվար է անտեսել: Մեր օրերում  կրքերը  մի փոքր  հանդարտվել են: Գրեթե յուրաքանչյուր դերբին երկրպագուներին հետաքրքիր, դիտարժան և լարված խաղ է մատուցում:

Ամենադիտարժան հանդիպումները.

1909թ հունվարի 10 . «Միլան» – «Ինտեր» – 3:2

Առաջին պաշտոնական դերբին տեղի ունեցավ 1909թ․ Իտալիայի առաջնության հենց առաջին տուրում և ավարտվեց «Միլանի» հաղթանակով: Հաղթական գնդակը խփվեց 86-րդ րոպեին: ճիշտ է, միլանցիների ուրախությունը երկար չտևեց, քանի որ երկրորդ շրջանում «Ինտերը»  ռևանշի հասավ, իսկ հաջորդ տարի նվաճեց չեմպիոնի կոչումը:

1949թ․ նոյեմբերի 6. «Ինտեր» – «Միլան» 6:5

Դերբիի պատմության մեջ ամենաարդյունավետ խաղը: 19-րդ րոպեին «Միլանը» հաղթում էր 4:1, սակայն 58-րդ րոպեին արդեն զիջում էր հաշվի մեջ: Հետագայում «Միլանը» կարողացավ հավասարեցնել հաշիվը, բայց Ամեդեին, ի վերջո,  հաղթանակ պարգևեց «ներաձուրիներին»:

2006թ․ հոկտեմբերի 28. «Միլան» – «Ինտեր» – 3:4

Հանդիպում, որը համարվում է լավագույններից մեկը  21-րդ դարում: 72-րդ րոպեին «Ինտերը» հաղթում էր 4:1, իսկ 4-րդ գնդակը հեղինակած Մարկո Մատերացին հեռացվեց խաղադաշտից  գոլը բուռն նշելու համար: Ստանալով թվային գերակշռություն՝ «Միլանը» պաշարեց «Ինտերի» տուգանային հրապարակը, կրճատեց հաշվի տարբերությունը մինչև նվազագույնի, սակայն  ավելին անել չհաջողվեց. ժամանակը չհերիքեց:


2009թ․ օգոստոսի 29. «Միլան» – «Ինտեր» 0:4

Հանդիպում, որով «Ինտերը» բացեց  իր համար  հաղթական 2009/10 րցաշրջանը և հետագայում նվաճեց հնարավոր և անհնար բոլոր տիտղոսները: «Միլանի» դարպասում հայտնվում էին ցանկացած ճաշակի գնդակներ, իսկ կարմիր-սևերի մարզիչ Լեոնարդոն անգամ չգիտեր ինչ աներ: Հիշվեց մի դրվագ, երբ միլանցիների առաջատար Ջենարո Գատուզոն պարզապես բղավում է բրազիլացու վրա՝ տեսնելով նրա անվճռականությունը: Իսկ Մոուրինյոն… կրկին  հաղթում է:


Վիճակագրություն

Դերբիի  գոյության ավելի քան հարյուրամյա պատմության մեջ թիմերը հանդիպել են ավելի քան 200 անգամ բոլոր մրցաշարերում, Ինտերը հաղթել է 73 անգամ, Միլանը՝ 72, 61 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Դերբիի լավագույն ռմբարկուն ուկրաինացի Անդրեյ Շևչենկոն է, ով «Ինտերի» դարպասը գրավել է 14 անգամ: «Ինտերի» լեգենդ Ջուզեպե Մեացան  աչքի է ընկել 13 անգամ:

Երկու ակումբներն էլ 18-ական անգամ դարձել են Իտալիայի չեմպիոն, սակայն «Միլանը» ավելի հաջող է հանդես գալիս եվրոպական մրցասպարեզում՝ 7 անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան, Ինտերը՝ միայն 3 անգամ:

Դերբիի պատմության մեջ ամենաարագ գոլը խփել է Սանդրո Մացոլան 1963թ․-ին՝ հանդիպման 14-րդ վայրկյանին.