Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 30 » Գալիանի. «Այաքսի» հետ խաղից հետո հրաժարական կտամ
10:54
Գալիանի. «Այաքսի» հետ խաղից հետո հրաժարական կտամ
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հաստատել է իտալական մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն' շուտով հրաժարական է տալու:

«Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Այաքսի» դեմ խաղից հետո հրաժարական կտամ: Սերնդափոխությունը հիանալի է, բայց ոչ այս կերպ: Կարելի էր ավելի գեղեցիկ վարվել»,-Գալիանիի խոսքերը մեջբերել է Sky Sport Italia-ն:

Ադրիանիո Գալիանիի հավանական փոխարինողների թվում են «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դեմետրիո Ալբերտինին:

Նշենք, որ Գալիանին զբաղեցրել է «Միլանի» փոխնախագահի պաշտոնը 1986 թվականից: Այս տարիների ընթացքում ակումբի նվաճած տիտղոսներին կարող եք ծանոթանալ' սեղմելով նկարի վրա:

Կատեգորիա: Բլոգներ | Դիտումներ: 1565 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 10.0/3
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]