114 Տարի առաջ այս օրը 1899 թ.-ի դեկտեմբերի 16-ին 5 անգլիացիների կողմից՝ Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ Հոմնադրվեց Միլան ֆուտբոլային ակումբը: Սկզբում կոչվել է "Milan football And Cricket Club":
Միլանը համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ նվաճած 18 միջազգային գավաթներով (մյուսը Բոկա Խունիորսն է՝ կրկին 18 գավաթ): Ակումբն իր խաղերն անց է կացնում Սան Սիրո մարզադաշտում:
Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ Միլանը 2012-ին համարվել է իտալական ամենահարուստ ֆուտբոլային ակումբը և ընդգրկվել աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլային ակումբների շարքում՝ 989 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:
Ակումբի մարզիչն է Մասսիմիլիանո Ալլեգրին, ով այդ պաշտոնին է 2010թ.-ից:
2013թ.-ից թիմի գործող ավագն է Ռիկկարդո Մոնտոլիվոն. նա փոխարինել է ակումբից հեռացած Մասսիմո Ամբրոզինիին: Միլանի սեփականատերն ու նախագահը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին է, փոխնախագահը՝ Ադրիանո Գալլիանին:
Շնորհավոր Ծնունդտ Միլան
|