Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » Top-10. Լեգենդար ֆուտբոլիստներ, ովքեր չեն արժանացել Ոսկե գնդակ մրցանակին
23:28
Top-10. Լեգենդար ֆուտբոլիստներ, ովքեր չեն արժանացել Ոսկե գնդակ մրցանակին
Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին տրվող Ոսկե գնդակ մրցանակի շուրջ միշտ էլ եղել են վիճաբանություններ, երբ այն տրվել է սյս կամ այն ֆուտբոլիստին: Ներկայացնում ենք 10 լեգենդար ֆուտբոլիստների, ովքեր երբեք չեն արժանացել այս պարգևին: 


10. Օլիվեր Կան

2001 և 2002 թվականներին Օլիվեր Կանը գերմարդկային ունակություններ ցույց տվեց, սակայն այդպես էլ չարժանացավ Ֆրանս Ֆուտբոլի ժյուրիի ուշադրությանը: Այս տարիներին նրա նվաճումներից էր այն, որ նա Վալենսիայի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում երեք 11 մետրանոց հետ մղեց և դարձավ հաղթող: Նա նաև նվաճեց Բունդեսլիգայի չեմպիոնի կոչումը, բայց մրցանակը բաժին հասավ Մայքլ Օուենին:







9. Պաոլո Մալդինի

Իր փառահեղ կարիերայի ընթացքում Պաոլո Մալդինին գրեթե 25 տարի խաղաց ամենաբարձր մակարդակով: Նա 7 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և հինգ անգամ նվաճել է եվրագավաթները: Ոսկե գնդակ մրցանակին նա մոտ էր 1994 թվականին, երբ Բարեզիի և Կոստակուրտայի հետ միասին վերջ դրեց Կրոյֆի Բարսելոնային` ՉԼ եզրափակիչում հաղթելով 4-0 հաշվով: Այնուամենայնիվ, այդ տարի մրցանակին արժանացավ Խրիստո Ստոյիչկովը:







8. Բոբի Մուր

Մուրը մեծ նվաճում ունեցավ 1966 թվականի Աշխարհի չեմպիոնի կոչման նվաճման հարցում, բայց այդ տարի Ոսկե գնդակին արժանացավ Բոբբի Չարլթոնը: 1970 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Պելեն նրան բնորոշել էր որպես լավագույն պաշտպան, ում դեմ երբևէ խաղացել է, սակայն, ինչպես հայտնի է, պաշտպաններին հազվադեպ են բաժին հասնում անհատական մրցանակները:





7. Գյունտեր Նետցեր


40 տարի առաջ ոչ ոք չէր կասկածում, թե ով է լավագույն կիսապաշտպանը: Նրա ամենահիշարժան խաղերից էր ԳՖՀ հավաքականի կազմում Անգլիայի դեմ հաղթանակը Եվրո-72-ում: Նետցերն ու Մյուլլերն այդ տարվա քվեարկությունում երկրորդն էին, իսկ Ոսկե գնդակը նվաճեց Ֆրանց Բեկենբաուերը:






6. Ֆերենց Պուշկաշ

1956 թվականից սկսած Ոսկե գնդակի հաղթողներից 30-ից ավելին հարձակվողներ են, սակայն զարմանալիորեն, այդ հաղթողների թվում չէ Մադրիդի Ռեալի լեգենդար հարձակվող Ֆերենց Պուշկաշը: 1960 թվականին նա երկրորդ տեղն է զբաղեցրել` հետ մնալով Լուիս Սուարեսից: Մրցանակը սկսեց հանձնվել այն ժամանակ, երբ Հունգարիայի գերհզոր հավաքականն արդեն մի քանի տարի էր նահանջ էր գրանցել:




5. Ռաուլ Գոնսալես

Չնայած խփած 323 գոլերին, վեց անգամ Իսպանիայի չեմպիոն դառնալուն և երեք անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող դառնալուն ու Մադրիդի Ռեալի կազմում բազմաթիվ հաղթական պահերին, Ռաուլը երբեք չճանաչվեց Ոսկե գնդակի հաղթող: Այդ մրցանակին նա ամենից մոտ էր 2001 թվականին, երբ դարձավ Իսպանիայի չեմպիոն և բազմաթիվ գոլեր խփեց: Սակայն այդ տարի մրցանակը հանձնվեց Մայքլ Օոուենին:





4. Դինո Ձոֆ

Իտալացի լեգենդար դարպասապահը երկրորդ տեղը զբաղեցրեց 1973 թվականին: Նա զարմանալի ցուցանիշ էր գրանցել` հավաքականի կազմում 21 խաղում բաց թողնելով միայն մեկ գնդակ: Մրցանակն այդ տարի ստացավ Յոհան Կրոյֆը, ում Այաքսը Չեմպիոնների գավաթի եզրափակիչում հաղթեց Ձոֆի Յուվենտուսին: 1982 թվականին նա 40 տարեկան հասակում դարձավ Աշխարհի չեմպիոն, ինչպես նաև դարձավ Սկուդետտոյի հաղթող: Այդ տարի էլ նրա թիմակից Պաոլո Ռոսսին ստացավ Ոսկե գնդակը:






3. Անդրես Ինեյստա

Շատերի կարծիքով, միակ պատճառը, որ Անդրես Ինյեստան մինչ այժմ Ոսկե գնդակ չի նվաճել այն է, որ նա Լիոնել Մեսսիի և Կրիշտաինու Ռոնալդուի ժամանակակիցն է: Բարսելոնայի կազմում անցկացրած 10 տարիեների ընթացքում նա 3 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, հինգ անգամ էլ` Իսպանիայի չեմպիոն: Նա նաև Իսպանիայի հավաքականի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկն է. 2010 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում Ինյեստան դարձավ միակ գոլի հեղինակը, իսկ Եվրո-2012-ում ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստը:






2. Թիերի Անրի

Ֆրանսիացի ֆուտբոլիստն Արսենալի կազմում երկու անգամ դարձել է Պրեմիեր լիգայի հաղթող և բազմաթիվ գոլերի հեղինակ: Ոսկե գնդակին նա մոտ էր 2004 թվականին, երբ նրա Արսենալը, անպարտելի հանդիպումեների շարք անցակցնելով, դարձավ Պրեմիեր լիգայի հաղթող: Անրին բոլոր մրցաշարերում 39 գոլի հեղինակ դարձավ, սակայն Ոսկե գնդակը ստացավ Անդրեյ Շևչենկոն:





1. Ֆրանկո Բարեզի


1987-ից 1992 թվականներին հոլանդացիներ վան Բաստենն ու Գուլիտն էին ստանում Ոսկե գնդակը: Սակայն գոնե մեկ անգամ այն պետք է տրվեր լեգենդար Միլանի ավագին: Ֆրանկո Բարեզիի նման հաջողությունների հասնել շատ քչերին է հաջողվել: Ոսկե գնդակ նվաճել նրա մոտ չստացվեց, բայց Միլանը հավերժ ամրագրել է նրա 6 համարի մարզաշապիկը:


Կատեգորիա: Բլոգներ | Դիտումներ: 2068 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 10.0/3
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]