Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 17 » Վան Բոմել. Միլանը դժվարություններ կունենա ՊՍՎ-ի հետ խաղում
13:57
Վան Բոմել. Միլանը դժվարություններ կունենա ՊՍՎ-ի հետ խաղում
Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլում, իտալական գրանդը ուժերը չափելու է հոլանդական ֆուտբոլի առաջատարներից մեկի հետ:

«Կարծում եմ, երկու ակումբների համար էլ դժվար է լինելու: Այո, ՊՍՎ-ի կազմը լրջորեն փոխվել է, այժմ ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ կան: Թիմը շատ արագ է խաղում:

Իտալական ակումբը բավականաչափ տեղյակ չէ ՊՍՎ-ի խաղաոճի մասին: Նրանք կարողանում են շատ արագ հարձակվել: ՊՍՎ-ի կազմից՝ որպես լավագույն ֆուտբոլիստ՝ կառանձնացնեի Ադամ Մահերին: Բայց, «Միլանը»՝ մնում է «Միլան», և հոլանդացիներն այնքան էլ չուրախացան վիճակահանության արդյունքից: Վստահ եմ, մեզ բավական հետաքրքիր մրցավեճ է սպասում»,- Մարկ վան Բոմելի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Վան Բոմելը վերջերս է ավարտել իր ֆուտբոլային կարիերան. մինչ այդ, նա, ժամանակին, խաղացել է և՛ ՊՍՎ-ի, և՛ «Միլանի» կազմում:

Վան Բոմել. Միլանը դժվարություններ կունենա ՊՍՎ-ի հետ խաղում
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 268 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/2
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]