Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 1 » Սիմեոնեն, Ժեզուշը և Էմերին մերժել են «Միլանին»
12:26
Սիմեոնեն, Ժեզուշը և Էմերին մերժել են «Միլանին»

«La Gazzetta dello Sport»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` «Միլանի» ղեկավարությունը ցանկացել է աշխատանքի հրավիրել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին: Արգենտինացի մասնագետը մերժել է իտալական ակումբի առաջարկը:

Հայտնի է, որ «Միլանը» հետաքրքրված է եղել նաև «Սևիլյայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի ծառայություններով, սակայն վերջինս երկարաձգեց ակումբի հետ պայմանագիրը: Կլարենս Զեեդորֆին փոխարինողների ցանկում է եղել նաև «Բենֆիկայի» մարզիչ Ժորժե Ժեզուշը, բայց նրա հետ ևս չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել:

Հավելենք` այս պահին Կլարենս Զեեդորֆին փոխարինող ամենաիրական թեկնածուն համարվում է Ֆիլիպո Ինձագին:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 679 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]