Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 10 » Սիմեոնե. «Միլանը» շատ վտանգավոր կլինի
22:31
Սիմեոնե. «Միլանը» շատ վտանգավոր կլինի

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ թեպետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Միլանի» դեմ առաջին խաղում իրենք լավ արդյունքի են հասել, զգոնությունը թուլացնելու իրավունք չունեն:

«Անկախ հաշվից՝ նրանք շատ վտանգավոր կլինեն»,-արգենտինացու խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

 Ըստ Սիմեոնեի' մրցակցի կազմում հատկապես վտանգավոր է հարձակվող Մարիո Բալոտելին, սակայն նրան անհրաժեշտ է նաև թիմակիցների օգնությունը: «Նա շատ վտանգավոր է, սակայն նա նաև իր թիմակիցների կարիքն ունի»,-ընդգծել է Սիմեոնեն:

Նշենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է մադրիդցիների 0-1 հաշվով հաղթանակով:

Կատեգորիա: Չեմպիոնների Լիգա | Դիտումներ: 3213 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]