Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 19 » Սիմեոնե. Ամենաշատը վախենում եմ «Միլանի» պատմությունից
21:08
Սիմեոնե. Ամենաշատը վախենում եմ «Միլանի» պատմությունից

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Միլանի» հետ խաղից ունեցած սպասելիքներից:




«Այսօր կկայանա մի հանդիպում, որի ժամանակ հնարավոր է ամեն ինչ: Չեմ ցանկանում կանխատեսումներ անել: Սպասում եմ տեսնել հզոր «Միլանին»: Ես ամենաշատը վախենում եմ «Միլանի» պատմությունից: Մեզ դիմակայելու է իսկապես ուժեղ մրցակից:


Խաղից առաջ մեզ ֆավորիտ չենք համարում: Մեր ուժը պետք է խաղադաշտում ցույց տանք»,-ասել է Սիմեոնեն նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Հավելենք` թիմերի միջև առաջին խաղը կայանալու է այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին, «Սան-Սիրո» մարզադաշտում:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 2453 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]