Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 5 » Պաշտոնական. Ալեքսը կարիերան շարունակելու է «Միլանում»
20:57
Պաշտոնական. Ալեքսը կարիերան շարունակելու է «Միլանում»

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Ալեքսը կարիերան շարունակելու է «Միլանում»: Իտալական ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ալեքսն այսօր բուժզննում է անցել:

«Շատ ուրախ եմ «Միլանում» հայտնվելու համար: Ցանկանում եմ սկսել աշխատանքը, որպեսզի լավ մեկնարկեմ նոր մրցաշրջանում: Ցանկանում եմ, որ այս տարին ինձ համար հաջող լինի, «Միլանը» վերադառնա Չեմպիոնների լիգա: Շատ գոհ եմ, որ կարող եմ հագնել այս ակումբի մարզաշապիկը և պայքարել նրա համար»,-ասել է Ալեքսը:

Ալեքսի` «Միլանի» ղեկավարության հետ կնքած պայմանագրի մանրամասների վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հրապարակվում:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 641 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]