Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 19 » «Պարման»՝ Եվրոպայի լիգայում, «Միլանը»՝ առանց եվրագավաթների
06:26
«Պարման»՝ Եվրոպայի լիգայում, «Միլանը»՝ առանց եվրագավաթների

Իտալիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Սասուոլոյի» նկատմամբ:Կլարենս Զեեդորֆի սաներից մեկական գոլով աչքի ընկան Մունտարին և դե Յոնգը, իսկ հյուրերի կազմում հաշիվը 11 մետրանոց հարվածով կրճատեց Ձաձան:

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 57 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, որը Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելու հնարավորություն չի տալիս. ուղեգիրը բաժին հասավ 6-րդ հորիզոնականը զբաղեցրած «Պարմային»: «Սասուոլոն» մնաց 34 միավորով և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղը:

«Միլան»-«Սասուոլո»` 2:1

Գոլերը` Մունտարի 2 (1:0), դե Յոնգ 27 (2:0) - Ձաձա 90 (2:1)

Հեռացումներ` Մեքսես 68, դե Շիլյո, 89 – Կաննավարո 86


 

Կատեգորիա: Տեսանյութեր | Դիտումներ: 1019 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]