Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 1 » Մոնտոլիվոն բաց կթողնի Աշխարհի առաջնությունը
12:39
Մոնտոլիվոն բաց կթողնի Աշխարհի առաջնությունը

Իտալիայի հավաքականի բժիշկը հայտարարել է, որ կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն չի կարողանա մասնակցել Մունդիալին, տեղեկանում ենք իտալական լրատվամիջոցներից։ Ֆուտբոլիստը, ով վնասվածք էր ստացել երեկ Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում, չի կարողանա վերականգնվել մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը։

Նշվում է, որ Մոնտոլիվոն սրունքի կոտրվածք է ստացել։ Նա ստիպված է եղել լքել դաշտը հանդիպման 15-րդ րոպեին։ Իտալիա-Իռլանդիա հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։

Կատեգորիա: Հավաքականներ | Դիտումներ: 712 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]