Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 25 » «Միլան»-ի ֆուտբոլիստների աշխատավարձները կնվազեցնեն, եթե...
22:07
«Միլան»-ի ֆուտբոլիստների աշխատավարձները կնվազեցնեն, եթե...

«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հաստատել է,  որ ակումբի ֆուտբոլիստներին աշխատավարձի նվազեցում է սպասվում այն դեպքում, եթե թիմը չնվաճի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության առաջիկա մրցաշրջանի ուղեգիր: Նշենք, որ առաջնության ավարտին մնացած 9 խաղերից առաջ «ռոսսոներիներ»-ը երրորդ տեղից հետ են մնում 22 միավորով:


«Կական ասել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կմոտենա ինձ, որպեսզի քննարկի աշխատավարձի կրճատման հա՞րցը: Ավելացնելու ոչինչ չունեմ:

Գրեթե բոլոր ֆուտբոլիստները պայմանագիր են ստորագրել, որով նախատեսված աշխատավարձի 80%-ը հիմնական մասն է, իսկ 20%-ը կապված է Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու հարցի հետ: Այնպես որ, այս թեման անգամ քննարկման ենթակա չէ»,- ասել է Գալիանին:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 3118 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]