Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 21 » Մի՛ բարկացրեք Մարիո Բալոտելլիին. իրեր և երևույթներ, որոնք չի սիրում Բալոտելլին
00:28
Մի՛ բարկացրեք Մարիո Բալոտելլիին. իրեր և երևույթներ, որոնք չի սիրում Բալոտելլին
Ժամանակակից ֆուտբոլի ամենասկանդալային ֆուտբոլիստներից մեկն Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին է: Ժամանակ առ ժամանակ Մարիոն այնպիսի արարքների դիմում, այնպիսի արտահայտություններ անում, որոնք միանգամից ողողում են եվրոպական մամուլի էջերը: Իսկ իրականում ինչու՞ է սկանդալային Մարիո Բալոտելլին, ի՞նչը կարող է նրանց հունից հանել:





Ռասիզմ

Բալոտելլին ծնունդով Գանայից է: Ծնողները գանացի են, սակայն դեռևս փոքր տարիքում նրան որդեգրել է իտալացիների ընտանիք: Իր կարիերայի ընթացքում սևամորթ ֆուտբոլիստը մեկ անգամ չէ, որ բախվել է ռասիզմի: Ֆուտբոլիստին ոչ թե պարզապես բարկացնում են երկրպագուների ռասիստական բնույթի վիրավորանքները, այլ` նա պատրաստ է դրա պատճառով հանցագործություն կատարել: 2012 թվականի Եվրոպայի առաջնությունից առաջ Մարիոն նախապես հայատարարեց.

«Եթե որևէ մեկը մարզադաշտում կամ փողոցում ինձ վրա բանան նետի, ես կսպանեմ նրան: Ես ատում եմ ռասիզմը և չեմ կարողանում ընդունել ազգային կամ ռասային նման կարգի դրսևորումներ»:



Մարզումներ

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռևս «Ինտերում» աշխատելու տարիներին ասել էր, որ Մարիոն չի սիրում աշխատել մարզումների ժամանակ: Մարիոն ոչ թե հերքեց տեղեկատվությունը, այլ ապացուցեց դրա ճշմարտացիությունը.

«Չեմ սիրում նույն վարժությունը մի քանի անգամ կատարել: Փոքրուց սիրել եմ ընկերական հանդիպումներ, տարատեսակ մրցաշարեր, բայց ոչ մարզումներ` հատկապես առանց գնդակի: Մինչ օրս էլ չեմ սիրում նման բաներ»:
















«Բարսելոնա»

Հնարավոր է` տարօրինակ թվա, բայց Մարիոն տանել չի կարողանում կատալոնական «Բարսելոնան»: Այս ակումբի նկատմամբ իր բասացական վերաբերմունքը ֆուտբոլիստը բազմիցս է արտահայտել:

 Գուցե դա պայմանավորված է նրանով, որ «Բարսելոնան» ժամանակին հրաժարվել է պայմանագիր կնքել 15-ամյա Բալոտելլիի հետ: «Տեղափոխվե՞մ «Բարսելոնա»:

Ես չեմ պատրաստվում խաղալ աղջիկների հետ»,-ֆուտբոլիստի այս արտահայտությունը շատերի համար էր անսպասելի:




Մոուրինյոյի ավտոմեքենան

«Ինտերում» խաղալու շրջանում իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Բալոտելլին տարաձայնություններ ունի Ժոզե Մոուրինյոյի հետ: Մեկնաբանելով այդ լուրերը` Մարիոն հայտարարեց, որ իրենց բարկացնում է պորտուգալացի մասնագետի ավտոմեքենան, որն ատում է.

 «Իրականում մենք իրար շատ ենք սիրում. դրա համար էլ շատ ենք վիճաբանում: Եթե խոսեմ այն մասին, թե Մոուրինյոյի հետ կապված ինչն ինձ դուր չի գալիս և ինչն է զայրացնում, ապա պետք է ասեմ` ես ատում եմ նրա ավտոմեքենան: Այն ինձ ստիպում է զայրանալ»:





Պահեստայինների նսատարան


Երբ 2010 թվականին Ժոզե Մոուրինյոն Մարիոյին չհայտավորեց «Չելսիի» դեմ խաղին, Մարիոն, որպես պատասխան, ուղիղ եթերում, «Միլանի» մարզահագուստով հայտարարեց, որ այդ խաղում հաղթել է ոչ թե մարզիչը, այլ ֆուտբոլիստները: Պատկերը նույնն էր նաև «Մանչեսթեր Սիթիում»: Ռոբերտո Մանչինին Մարիոյին թողնում էր պահեստայինների նստարանին, իսկ նա մարզման ժամանակ ծեծկռտուք սարքեց: Բացառություն չէ նաև Իտալիայի հավաքականը: Եթե Մարիոն պահեստայինների թվում է, ապա գերադասում է iPad-ով խաղալ, քան հետևել թիմակիցներին:







Մանչեսթեր

Մարիո Բալոտելլին երբեք չի թաքցրել, որ չի սիրում Մանչեսթերը. «Ես չեմ սիրում Մանչեսթերը: Այդ քաղաքն ընդհանրապես իմ ճաշակով չէ»:

Չեն թողնում իրացնել 11 մետրանոց հարված

Մարիոն սիրում է` գոլեր խփելով արժանանալ ուշադրության: Եթե անգամ այդ գոլերը 11 մետրանոց հարվածից են, Մարիոն սիրում է խփել և խփել: Եվ հակառակը` չի սիրում, երբ իրենց չեն թողնում իրացնել տուգանային հարվածը: Ներկայացված տեսանյութն ասվածի ապացույցն է:


Կատեգորիա: Զավեշտ Եվ Զվարճալի | Դիտումներ: 2968 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]