Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 24 » Մեկնելու ենք Մադրիդ միայն հաղթանակի համար. Կակա. Սպորտ
23:21
Մեկնելու ենք Մադրիդ միայն հաղթանակի համար. Կակա. Սպորտ

«Միլան»-ի կիսապաշտպան Կական Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում «Սամպդորիա»-ի նկատմամբ տոնած հաղթանակը (2:0) Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ պատասխան խաղում հաջողության նախապայմանն է համարում:

«Սա կարևոր հաղթանակ էր: Նույնիսկ նրանք, ովքեր երկար ժամանակ խաղադաշտ դուրս չէին եկել, լավ դրսևորեցին իրենց և այժմ երջանիկ են: Մենք սկսում ենք քաղել Կլարենս Զեդորֆի հետ աշխատանքի պտուղները:

Այժմ տեսնենք, թե ինչ տեղի կունենա եվրոպական մրցասպարեզում: Մենք մեկնելու ենք Մադրիդ միայն հաղթանակի համար»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է SkySport24-ը:

Կատեգորիա: Չեմպիոնների Լիգա | Դիտումներ: 2829 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]