Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 17 » Մարիո Բալոտելլին և իրենից անպակաս սկանդալները (տեսանյութեր)
01:07
Մարիո Բալոտելլին և իրենից անպակաս սկանդալները (տեսանյութեր)
Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլիի տարօրինակ արարքներին մեր առաջին անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հրավառություն

 Մարիոն ընկերների հետ սեփական տանը զվարճանալիս հրավառություն է կազմակերպել, ինչի արդյունքում հրշեջ ծառայությունը ստիպված է եղել հանգցնել ֆուտբոլիստի բնակարանի կրակը: Որպես տույժ' հասարակական աշխատանքի փոխարեն Բալոտելլին նկարահանվեց հրավառության համար նախատեսված պարագաների ճիշտ օգտագործման վերաբերյալ սոցիալական գովազդում:

Բատուտ

Պարզվում է' Մարիոյի տարօրինակությունները սկսվել են մանկուց: Ֆուտբոլիստի մայրը հարցազրույցների մեկը ժամանակ պատմել է, որ որդուն ուղարկելու է խանութ' արդուկ անելու համար նախատեսված տախտակ գնելու համար: Բալոտելլին վերադարձել է դատարկաձեռն, իսկ որոշ ժամանակ անց առաքման ծառայությունից բերել են բատուտ, սկուտեր և մի շարք նման իրեր:


Անկեղծ պատասխան

Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչից հետո լրագրողներից մեկը Մարիոյին խնդրեց մեկնաբանել իր խաղը: Ֆուտբոլիստն առանց քաշվելու տվեց տեսանյութում հնչող պատասխանը:







Մոուրինյոյի անտեղի վատնած ժամանակը

Ժոզե Մոուրինյոն իր երբեմնի սանի պահվածքին հաճախ է անդրադարձել: Պորտուգալացին մի առիթով պատմել է հետևյալը. «Մենք խաղում էինք «Ռուբինի» դեմ: Ես բացի Բալոտելլիից այլ հարձակվող չունեի: Նա դեղին քարտ ստացավ առաջին խաղակեսում, իսկ ես ընդմիջման 15 րոպեից 14-ը վատնեցի Մարիոյին հասկացնելով, որ պրովոկացիաներին չարձագանքի, չվիրավորի...46-րդ րոպեին Մարիոն ստացավ կարմիր քարտ...»:

Անհաջող փորձ Ռոբերտո Մանչինին Մարիոյին այս դրվագի համար չներեց և փոխարինեց:




Եվրո-2012

Իսկա այս տեսանյութը թողնում ենք առանց մեկնաբանության :)


Կատեգորիա: Տեսանյութեր | Դիտումներ: 308 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/2
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]