Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 18 » Մալդինի. 2011-ին Ալեգրիին պետք էր ասել, որ Պիռլոյի հետ սխալ է վարվում
20:58
Մալդինի. 2011-ին Ալեգրիին պետք էր ասել, որ Պիռլոյի հետ սխալ է վարվում

«Միլանի» նախկին ավագ Պաոլո Մալդինին խոսել է 2011 թվականին ակումբից կիսապաշտպան Անդրեա Պիռլոյի հեռանալու մասին։

-Լեոնարդոն ամբողջ ուժով փորձում էր ինձ «Միլանի» մարզական տնօրեն նշանակել։ Գալիանին ասաց, որ ակումբը պետք է անցյալում թողնի ինձ հետ կապված փուլը։

Բայց դա ճիշտ չէ։ Եթե քեզ շրջապատում են անհրաժեշտ մարդիկ, ապա դու շատ ավելի քիչ ես սխալվում։

Ամենատիպիկ օրինակը Պիռլոն է։ Եթե մարզիչն ասում է, որ Պիռլոյի նման խաղացողն արդեն ոչինչ չի կարող և իրեն հարկավոր չէ, ապա ինչ-որ մեկը պետք է պատասխաներ նրան, որ դա այդպես չէ, որ Պիռլոն ակումբի պատմության մի մասն է ու պետք է մնա։

Այդ ժամանակ, հնարավոր է, մենք «Յուվենտուսին» նման ծառայություն չմատուցեինք,-ասել է Մալդինին։

Կատեգորիա: Բլոգներ | Դիտումներ: 3142 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]