Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 16 » Կլարենս Զեդորֆը պատմել է Պարմայի հետ խաղից հետո երկրպագուներին հանդիպելու մասին
23:05
Կլարենս Զեդորֆը պատմել է Պարմայի հետ խաղից հետո երկրպագուներին հանդիպելու մասին

«Միլանի» գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը պատմել է երկրպագուների հետ հանդիպման մասին, Իտալիայի առջնությունում սեփական հարկի տակ «Պարմայից» կրած պարտությունից հետո:

«Նուրբ իրավիճակ է ստեղծվել այն մարդկանց հետ, ովքեր ամբողջ սրտով սիրում են ակումբը:

Ես, Կական եւ Բալոտելին հանդիպեցինք երկրպագուների հետ խաղից հետո, եւ դա խաղաղ բնույթ ունեցող հանդիպում էր: Երկրպագուներն իրենց կարծիքն արտահայտեցին, նրանք միայն լավ են ցանկանում ակումբին: Վերջին երկու տարիների անհաջող ելույթներից հետո, նրանք ցանկանում էին արտահայտել իրենց զգացմունքները:

«Միլանի» երկրպագուների հետ հանդիպմանը որոշ դրական մտքեր հնչեցին: Բոլորը հարգանք դրսեւորեցին միմյանց նկատմամբ: Երբեմն շատ կարեւոր է լսել երկրպագուներին»,- հայտնել է Զեդորֆը:

Կատեգորիա: Բլոգներ | Դիտումներ: 2978 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]