Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 29 » Հուսով եմ` Ալեգրին դեռ երկար կմնա Միլանում. Մոնտոլիվո
15:47
Հուսով եմ` Ալեգրին դեռ երկար կմնա Միլանում. Մոնտոլիվո
«Միլանի» կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն հույս ունի, որ թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին չի հեռանա ակումբից:

«Հնարավոր է` մենք անհաջող սկսեցինք մրցաշրջանը, սակայն հետո ամեն ինչ ընկավ իր տեղը: Դա տեղի ունեցավ Ալեգրիի շնորհիվ, ով կարողացավ կարգավորել թիմի խաղը: Մարզիչը միշտ աջակցում է մեզ, երբ մեր գործերն այնքան էլ լավ չեն: Նա սարի պես կանգնած է մեր թիկունքին: Հուսով եմ` Ալեգրին դեռ երկար ժամանակ կմնա «Միլանում»», – Մոնտոլիվոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում տեղեկություններ են հայտնվել, թե «Միլանի» ղեկը կարող է ստանձնել «Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին:

Դիտումներ: 359 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/2
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]