Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 11 » Հոնդան Իտալիայի գավաթի խաղարկությունում կլինի «Միլանի» մեկնարկային կազմում
17:08
Հոնդան Իտալիայի գավաթի խաղարկությունում կլինի «Միլանի» մեկնարկային կազմում
«Միլանի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան նոր թիմում իր առաջին խաղը կանցկացնի Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչում «Սպեցիի» դեմ, որը կկայանա այս չորեքշաբթի:

Ինչպես նշում է «Միլանի» թվիթերյան էջը, այդ օրը դարպասը կպաշտպանի Գաբրիելը: «Միլանի» գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին մտադիր է նաև այդ օրը խաղադաշտ դուրս բերել թիմի նորեկ Ադիլ Ռամիին և հարձակվող Ջամպաոլո Պացինիին:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Սերիա Ա-ի շրջանակներում «Միլանը» կհանդիպի «Սասուոլոյին»: Հոնդան կսկսի խաղը պահեստայինների նստարանին:

Կատեգորիա: Իտալիայի Գավաթ | Դիտումներ: 2357 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]