Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 28 » Գալիանին. Բալոտելին կապ չունի իր եղբոր մասնակցությամբ ծեծկռտուքի հետ
18:16
Գալիանին. Բալոտելին կապ չունի իր եղբոր մասնակցությամբ ծեծկռտուքի հետ

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ թիմի հարձակվող Մարիո Բալոտելին ոչ մի կապ չունի իր եղբոր՝ Էնոյի և հեռուստահաղորդավար Ֆրանչեսկո Ֆակինետիի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:
«Այն պահին, երբ Էնոն և Ֆակինետին կռվել են, Բալոտելին այլ տեղում է եղել: Նա տեղի ունեցածի հետ ոչ մի կապ չունի: Հուսով եմ՝ Էնոն տեղի ունեցածից ճիշտ հետևություններ կանի»,-ասել է Գալիանին:

Հավելենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարիո Բալոտելիի կրտսեր եղբայր Էնո Բալոտելին գիշերային ակումբում է կռվել էր իտալացի հաղորդավար Ֆրանչեսկո Ֆակինետիի հետ: Նշվում է, որ Բալոտելին ներկա է եղել, սակայն չի մասնակցել կռվին: Րոպեներ անց անվտանգության աշխատակիցները բաժանել են կռվողներին:

Կատեգորիա: Բլոգներ | Դիտումներ: 277 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/1
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]