Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 27 » Գալիանի. Բալոտելլին կմնա «Միլանում»
11:42
Գալիանի. Բալոտելլին կմնա «Միլանում»

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հերքել է տեղեկություններն այն մասին, որ թիմի հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է հեռանալ:
«Բալոտելլին կմնա «Միլանում»»,-Գալիանիի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

Գալիանին նաև նշել է, որ անարդարացի է համարում ֆուտբոլիստի հասցեին հնչեցված մեղադրանքները: Բալոտելլին սուր քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ Իտալիայի հավաքականին չէր հաջողվել Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել:

«Ինձ դուր չի գալիս այն, որ տպավորություն է ստեղծվել, թե Իտալիայի հավաքականը պարտվել է Բալոտելլիի պատճառով: Իտալիայի հավաքականը պարտվել է այլ պատճառներով»,-ասել է Գալիանին:

Դիտումներ: 753 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]