Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 7 » Ֆիորենտինայի դեմ դժվար կլինի. Ալեգրի
09:29
Ֆիորենտինայի դեմ դժվար կլինի. Ալեգրի

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Ֆիորենտինայի» հետ առաջիկա հանդիպման մասին:

«Մեզ դժվար հանդիպում է սպասվում, քանի որ խաղալու ենք մրցակցի հարկի տակ, իսկ Ֆլորենցիայի երկրպագուները գերազանց են աջակցում իրենց թիմին: Իր ազդեցությունը կարող է ունենալ նաև հանդիպման մեկնարկի ժամը: Շատ կարևոր խաղ է, սակայն այն դեռ վճռորոշ չէ: Առջևում 8 խաղ կա, որոնք պակաս կարևոր չեն: Մենք պետք է փորձենք առաջ անցնել նաև «Նապոլիից»», – Ալեգրիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Ֆիորենտինան» և «Միլանը», որոնք պայքարում են Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող երրորդ հորիզոնականի համար, կհանդիպեն վաղը «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում Երևանի ժամանակով 14:30-ին:
Դիտումներ: 367 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 0.0/0
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]