Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 12 » Չեմպիոնների լիգա. «Միլանը» պայքարը լքեց խոշոր հաշվով պարտությամբ (տեսանյութ)
01:42
Չեմպիոնների լիգա. «Միլանը» պայքարը լքեց խոշոր հաշվով պարտությամբ (տեսանյութ)

Իտալական «Միլանը» չկարողացավ հաղթահարել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը: Իտալիայի 18-ակի չեմպիոնի ճանապարհին կանգնեց Մադրիդի «Աթլետիկոն», որը 2 խաղերի արդյունքում առավելության հասավ 5:1 հաշվով:

Միլանում նվազագույն հաշվով հաղթած մադրիդցիները պատասխան խաղում նույնպես ավելի ուժեղ էին՝ 4:1: Մադրիդյան հանդիպման հաշիվը երրորդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց «Աթլետիկոյի» լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան: 27-րդ րոպեին բրազիլացի Կական խփեց միլանցիների պատասխան գոլը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում դաշտի տերերը թուրք կիսապաշտպան Արդա Թուրանի դիպուկ հարվածի շնորհիվ դարձյալ առաջ անցան հաշվի մեջ: Ընդմիջումից հետո «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Ռաուլ Գարսիան երրորդ գնդակն ուղարկեց իտալացիների դարպասը, իսկ խաղի վերջնամասում Դիեգո Կոստան դարձավ նաեւ դուբլի հեղինակ՝ ձեւակերպելով վերջնական հաշիվը: Դիեգո Սիմեոնեի թիմը շարունակում է անպարտելի մնալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը հայտնի կդառնան վիճակահանության արդյունքում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Միլան» (Իտալիա)՝ 4:1

(առաջին խաղ՝ 1:0)

Դիեգո Կոստա, 3, 85, Արդա Թուրան, 21, Ռաուլ Գարսիա, 71 – Կակա, 27





Կատեգորիա: Տեսանյութեր | Դիտումներ: 3273 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]