«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին պատմել է, թե ինչպես է արձագանքում մրցակիցների' իր ոտքերին կատարած հարվածներին:
-Ոտքերին հարվածները խաղի մի մասն են, ես գիտեմ դա, սակայն ես չեմ ցանկանում ավարտել կարիերաս 28 տարեկան հասակում:
Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Մեսսին ու Ռոնալդուն էլ են զայրանում, երբ, հարվածելով իրենց ոտքերին, խախտում են խաղի կանոնները:
Հասկանում եմ, որ ես պետք է ուժեղ ու հանգիստ լինեմ: Հասկանում եմ, որ պետք է ինձ զուսպ պահեմ որոշ իրավիճակներում, եթե ցանկանում եմ դուրս գալ ամենաբարձր մակարդակ,- ասել է Բալոտելլին:
|