Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 10 » Բալոտելին որակազրկվեց 3 խաղով՝ մրցավարին վիրավորելու պատճառով
08:22
Բալոտելին որակազրկվեց 3 խաղով՝ մրցավարին վիրավորելու պատճառով

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին որակազրկման պատճառով բաց է թողնելու Ա սերիայի 32-րդ տուրի «Նապոլիի» հետ հանդիպումը:

Հիշեցնենք, որ «Ֆիորենտինայի» հետ հանդիպման վերջնամասում Բալոտելին վիճել է «մանուշակների» դարպասապահ Վիվիանոյի հետ:

Այս դրվագը նկատել է դարպասի հետևում կանգած մրցավարը, ով միջադեպի մասին տեղյակ է պահել գլխավոր մրցավարին:

Բալոտելին էլ, տեսնելով, որ օգնականը տեղեկացնում է գլխավոր մրցավարին տեղի ունեցածի մասին, վիրավորական արտահայտություններ է արել նրա հասցեին։

Այդ պատճոռվ Իտալիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել 3 խաղով որակազրկել Իտալիայի հավաքականի հարձակվողին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Դիտումներ: 328 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 0.0/0
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]