Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 21 » Այսօր Յուվենտուսն Ա սերիայի ուժեղագույն ակումբն է. Ալեգրի
10:26
Այսօր Յուվենտուսն Ա սերիայի ուժեղագույն ակումբն է. Ալեգրի

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Յուվենտուսի» հետ կայանալիք հանդիպման մասին։

«Այսօր «Յուվենտուսն» Ա սերիայի ուժեղագույն ակումբն է։ Նրանք գտնվում են առաջին հորիզոնականում և մեծ առավելություն ունեն մյուս թիմերի նկատմամբ։

«Յուվենտուսը» մտադիր է նվաճել սկուդետոն որքան հնարավոր է շուտ, այնպես որ այս հանդիպումը շատ կարևոր է լինելու 2 թիմերի համար։

Իսկ ինչ վերաբերում է Էլ-Շարավիին, ապա թուրինցիների հետ խաղում նա կլինի մեկնարկային կազմում», – Ալեգրիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Դիտումներ: 371 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/1
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]