Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 12 » Արիգո Սակի. Միլանը թիմ չունի
14:55
Արիգո Սակի. Միլանը թիմ չունի

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին քննադատել է «ռոսոներիին», որը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան մրցավեճում 1:4 հաշվով զիջել է Մադրիդի «Ատլետիկոյին»: Այսպիսով, Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում Իտալիան կորցրեց իր վերջին մասնակցին:

 «Սա տհաճ պահ է ինչպես «Միլանի», այնպես էլ՝ ընդհանուր իտալական ֆուտբոլի համար: Նրանք թիմ չունեն: «Միլանն» ընդհանուր կոլեկտիվով չի պաշտպանվում` իրենից որոշ մակարդակի ֆուտբոլիստներից հավաքած խմբի նմանվելով: Հարձակման գծում նրանք բազմաթիվ ուժեղ խաղացողներ ունեն, բայց նրանց դավանած ֆուտբոլը ոչ մի տրամաբանություն չունի: Այսօր հիասթափված էի Ադել Տարաբտի գործողություններից. նա խաղադաշտում պարզապես քայլում էր:

Իսկ, ահա, մրցակիցը հանդիպմանը ներկայացավ՝ որպես մեկ ընդհանուր կոլեկտիվ, որն իր տրամադրության տակ Դիեգո Կոստայի պես հիասքանչ հարձակվող ունի»,- ասել է Սակին:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 2905 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]