Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 5 » Առաջնության նպատակը երկրորդ տեղը զբաղեցնելն է. Էլ-Շաարավի
22:32
Առաջնության նպատակը երկրորդ տեղը զբաղեցնելն է. Էլ-Շաարավի

Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին հայտնել է, որ թիմը վճռականորեն մտադրվում է զբաղեցնել երկրորդ տեղը A սերիայում:

Ներկա դրությամբ «ռոսոներին» երրորդ հորիզոնականում է՝ հետ մնալով «Նապոլիից» երկու միավորով: Երիտասարդ հարձակվողը վստահ է, որ եթե սխալներ թույլ չտրվեն, ապա միլանցիները կկարողանան հասնել երկրորդ հորիզոնական:

«Առաջնության նպատակը երկրորդ հորիզոնականը զբաղեցնելն է: Եթե մենք սխալներ թույլ չտանք և վստահություն դրսևորենք, ապա կկարողանանք հասնել դրան»:Ստեֆանը մեկնաբանեց նաև սեփական ապագան, ինչպես նաև իր պահվածքը «Պալերմոյի» հետ հանդիպման ժամանակ, երբ փոխարինումից հետո նա գնաց տրիբունայի ստորին հատված՝ անցնելով պահեստայինների նստարանը:

«Ինձ բացարձակապես չեն հետաքրքրում այլ ակումբներ: Նույնիսկ նրանք, ովքեր հետաքրքրվում են իմ ծառայություններով:

Ալեգրիի հետ խնդիրներ չունեմ: «Պալերմոյի» հետ հանդիպման ժամանակ ես հիասթափված էի սեփական խաղիցս, այդ պատճառով ես անմիջապես գնացի հանդերձարան», – Էլ-Շաարավիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Դիտումներ: 344 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/2
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]