Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 11 » Անչելոտին հաջողություն է մաղթել Զեեդորֆին
21:19
Անչելոտին հաջողություն է մաղթել Զեեդորֆին

«Միլանի» հոլանդացի գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆը պատմել է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաջողություն է մաղթել իրեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրարափակչի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում:

«Ասացի նրան, որ պատրաստվում էի զանգել, խոսեցի նրա հետ, և նա հաջողություն մաղթեց ինձ»,-Զեեդորֆի խոսքերն է մեջբերում «AS»-ը:

Հոլանդացին նաև ընդգծել է, որ իրեն դուր է եկել, որ Անչելոտին մադրիդյան թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Իսկոյին համեմատել է իր հետ: «Ինձ դուր եկավ: Ես լսեցի դա, և ինձ շատ դուր եկավ, որ նրան ինձ հետ է համեմատում: Ուրախ եմ դրա համար, քանի որ Իսկոն շատ տաղանդավոր է, ինձ դուր է գալիս նրա խաղաոճը, և նրա մեջ տեսնում եմ այնպիսի հատկանիշներ, որոնք հատուկ են նաև ինձ»-ասել է Զեեդորֆը:

Կատեգորիա: Չեմպիոնների Լիգա | Դիտումներ: 2918 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]