Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 15 » Ալտաֆինի. Բալոտելին անուղղելի է
23:41
Ալտաֆինի. Բալոտելին անուղղելի է

«Միլանի» լեգենդ Ժոզե Ալտաֆինին կարծում է, որ ակումբը պետք է մտածի Մարիո Բալոտելիին վաճառելու մասին:

«Պետք չէ ամեն ինչի համար մեղադրել Գալիանիին: Նա արել է այն, ինչ կարող էր: Իրական ձախողումը Բալոտելին է: Հիմա դա արդեն չի զարմացնում: Նա շարունակում է անընդհատ նույն բանն անել: Կարծում եմ, որ պետք չէ նրան չափից մեծ կարևորություն տալ և հուսալ, որ նա կլուծի իր խնդիրները: Մեծ խաղացողները տարբերվում են իրենց բնավորությամբ և անձնական հատկանիշներով: Այս դեպքում դա այդպես չէ: Համեմատեք Բալոտելիին Կակայի հետ: Չգիտեմ՝ արդյոք նրա վաճառքը ճիշտ որոշում կլինի, ավելի լավ կլինի սպասել մինչև առաջնության ավարտը»,-ասել է Ալտաֆինին:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 3059 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]