Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 24 » Ալեսսանդրո Մատրի. «Հուսով եմ, հաջորդ տարին հաջող կդասավորվի թե' իմ, թե' «Միլանի» համար»
10:03
Ալեսսանդրո Մատրի. «Հուսով եմ, հաջորդ տարին հաջող կդասավորվի թե' իմ, թե' «Միլանի» համար»
«Միլանի» հարձակվող Ալեսսանդրո Մատրին խոսել է «Ինտերից» կրած պարտության մասին (0-1):

-Մենք արժանի չէինք այդ պարտությանը: Ինչքան ես գիտեմ, մենք առաջնությունում բոլորից շատ ենք տիրում գնդակին և բոլորից շատ ենք դեպի դարպասը հարվածներ կատարում:

Բայց դա այդքան էլ կարևոր չէ: Կարևորը մրցաշարային աղյուսակն է: Ես ցանկանում եմ հիմնական կազմ վերադառնալ և հուսով եմ, որ հաջորդ տարին լավ կանցնի իմ և «Միլանի» համար:

Լավագույնն առջևում է, իսկ այսպիսի անհաջող շրջաններ արդեն եղել են իմ կարիերայում: Դա կանցնի,- Մատրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1380 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]