Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 5 » Ալեգրի. Վստահ եմ, որ առաջիկայում Միլանը կհաղթահարի խնդիրները
14:10
Ալեգրի. Վստահ եմ, որ առաջիկայում Միլանը կհաղթահարի խնդիրները
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիաոն Ալեգրին, ով վերջին շրջանում հայտնվել է «ռոսոներիի» երկրպագուների անխնա քննադատությունների կիզակետում, հայտարարել է, որ ինքն առաջվա պես հավատում է թիմի խաղի կայունացմանը և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում՝ վերելքին:

Ուշագրավ է, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Միլանը» 14-րդ տեղում է՝ վաստակած 12 միավորներով:

«Իհարկե, այս ծանր ժամանակաշրջանում թիմի արդյունքների պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Սակայն, վստահ եմ, որ մոտ ապագայում «Միլանը», ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս ամբողջ թիմով կհաղթահարի խնդիրները:

«Բարսելոնայի» և «Կևոյի» հետ հանդիպումներն, այդ առումով, կարող են օգնել մեզ՝ շտկելու ստեղծված իրավիճակը»,-Ալեգրիի խոսքերն է մեջբերում իտալական մամուլը:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 408 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/2
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]