Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 13 » Ալեգրի. Կական «Տորինոյի» հետ կխաղա առաջին րոպեներից
23:56
Ալեգրի. Կական «Տորինոյի» հետ կխաղա առաջին րոպեներից
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի առաջնության հերթական տուրի' «Տորինոյի» հետ առաջիկա հանդիպման նախապատրաստության մասին:

-Կական մարզվել է ամբողջ ծանրաբեռնվածությամբ ու իրեն դրսևորել լավագույն կողմերով: Նա պատրաստ է խաղադաշտ դուրս գալ ամեն երեք օրը մեկ ու հանդիպումները սկսել առաջին րոպեներից:

Մարիո Բալոտելլիի հետ հարձակման գծում կարող է գործել նաև Մատրին: Կան նաև Էլ-Շաարավիի ու Ռոբինյոյի տարբերակները:

Ինչ վերաբերում է Էլ-Շաարավիին, ապա նա ոչ մի խնդիր չունի: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի մոտ էլ լինում են վերելքներ ու վայրէջքներ: Նա պատրաստ է մրցաշրջանին, լավ է աշխատում ու օգտակար է թիմին: Նա ընդամենը 20 տարեկան է. ամեն ինչ առջևում է,- ասել է Ալեգրին:

Կատեգորիա: Ա Սերիա | Դիտումներ: 355 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/1
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]