«Միլանի» գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆն իր ապագայի մասին է խոսել: Հիշեցնենք, որ մարզիչն միայն հունվարին անցավ աշխատանքի միլանյան ակումբում, իսկ թիմն էլ այժմ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից, իտալական A սերիայում էլ 11-րդն է:
«Ես պատասխանատվություն չեմ կրում ստեղծված իրավիչակի համար: Ես այստեղ այն բանի համար եմ, որպեսզի բարելավեմ ընթացիկ վիճակը: Ես ունեմ պայմանագիր, ակումբն ինձ վստահում է, ու ես էլ փորձում եմ ուժերիս սահմաններում ամեն բան անել: Երբ ես գլխավորեցի «Միլանը», թիմը լավ հոգեբանական ու ֆիզիկական վիճակում չէ: Մենք չենք կարող մտածել, որ ամեն բան միանգամից կկարգավորվի»,-ասել է Զեեդորֆը:
|