| "Սան Սիրո” մարզադաշտ |
Հասցե: Միլան, Վիա Դեի Պիկոլոմինի, 5 Կառուցման սկիզբը: 1925թ. Բացումը: 19 սեպտեմեր 1926թ. Ընդհանուր տարողությունը: 85 700 VIP տեղերը: 5200 Լրագրողների համար: 200 Դաշտի չափսերը: 105 x 68մ |
| Պատմությունը |
Մարզադաշտը
պաշտոնապես բացվել է 1926թ.-ի սեպտեմբերի 19-ին, 13-ամսյա
շինարարական աշխատանքներից հետո, որոնց մասնակցել են շուրջ 120 շինարարներ:
Առաջին անունը` "Սան-Սիրո”, մարզադաշտը ստացել է այն սուրբի պատվին, ում
անունով տեղական եկեղեցին էր անվանվում: Մարզադաշտի կառուցման ողջ արժեքը
կազմել է մոտ 5մլն իտալանակ լիր: Նախագծի գլխավոր ճարտերապետներն են`
Ուլիսսե Ստաչչինի(Ulisse Stacchini) և Կուջինի (Cugini): Առաջին խաղը, որ տեղի է ունեցել այս մարզադաշտում, դա 1926թ.-ի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած "Միլան” – "Ինտեր” ընկերական խաղն էր: Այդ խաղը ավարտվեց 3:6 հաշվով` ի օգուտ "Ինտերնազիոնալեի”: Իտալիայի առաջնության առաջին խաղը այստեղ տեղի ունեցավ արդեն հոկտեմբերի 6-ին, երբ "Միլանը” կրկին պարտություն կրեց, բայց այս անգամ "Սամպերդարենեզեից” 1:2 հաշվով: Իսկ ահա առաջին միջազգային խաղը տեղի է ունեցել 1927թ.-ի փետրվարի 20-ին, երբ Իտալիայի և Չեխոսլովակիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին`2:2: Բնական է, որ այսպիսի մարզադաշտը տարիների ընթացքում փոփոխվել է, կատարելագործվել և մեծացվել: Մարզադաշտի կառուցվածքում էական փոփոխություններ կատարվեցին 1938 և 1939 թվականներին և մարզադաշտի ընդհանուր տարողությունը հասցվեց 55000 հանդիսականի: Նորացված մարզադաշտը բացվել է 1939թ.-ի մայիսի 31-ին: Այդ օրը Իտալիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Անգլիայի հավաքականի հետ 2:2. Վերակառուցման աշխատանքների արժեքը կազմել է մոտ 5,1 մլն լիր: 1947թ.-ին արդեն ակնհայտ էր, որ "Ինտերի”
մարզադաշտը` "Արենան”, արդեն շատ փոքր է այդպիսի մեծ ակումբի համար: Այդ
ժամանակ առաջարկվեց, որպիսի երկու ակումբները կիսեն մարզադաշտը, և առաջարկը
ընդունվեց: Սակայն դրա համար անհրաժեշտ էր ընդարձակելմարզադաշտը:
"Սան-Սիրոն” փակվեց վերակառուցման նպատակով և կրկին վերաբացվեց 1955թ.-ին:
1954 - 1956 թվականների ընթացքում կառուցվեց մարզադաշտի երկրորդ յառուսը: Մարզադաշտն արդեն տեղավորում էր 82 000 հանդիսական: Հսկայական լուսարձակման
սյուները հիանալի արհեստական լուսավորությամբ առաջին անգամ տեղադրվեցին
1957թ.-ին, իսկ 10 տարի հետո ավելացվեց էլեկտրոնային ցուցատախտակը: 1979թ-ին
"Սան-Սիրո”-ն վերանվանվեց "Ջուզեպպե Մեացցա”` այն միակ 2
ֆուտբոլիստներից մեկի պատվին, ովքեր խաղացել են Իտալիայի հավաքականի
կազմում են 1934 և 1938 թվականներին, երբ Իտալիան դարձավ աշխարհի չեմպիոն:
Երկրպագուները բառացիորեն խոնարհվում էին Ջուզեպպեի առաջ` հարձակվողի, ով
խաղացել է միլանյան ակումբներից երկուսում էլ: Այդ թվականին արհեստական
լուսավորությունը փոխարինվեց ավելի ժամանակակից լուսավորությամբ, ինչպես
նաև վերանորոգվեց երկրորդ տրիբունան: 1986թ.-ին առաջին հարկի նստատեղերը ստացան նոր, հատուկ գունավորում. Կարմիր` տեղի երկրպագուների համար, նարնջագույն նրանց հակառակորդների համար, հյուսիսային դարպասների մոտ` կանաչ, և երկնագույն` այն տեղերը, որտեղ նստում էին ամենակատաղի երկրպագուները: 1990թ.-ին իրականացվել է վերջին մոդեռնիզացիան, որը նվիրված էր 1990թ.-ին Ապենինյան թերակղզում անցկացվող Աշխարհի Գավաթի խաղերին: Կառուցվեց երրորդ յառուսը, 11 արտաքին աշտարակներ պահում էին ամբողջ վերինշարքը և տանիքի ամբողջ կառուցվածքը: Տանիքը պատրաստվել էր թափանցիկ պոլիկարբոնատից: Վերակառուցման արժեքը մինչ 1990թ.-ի աշխարհի առաջնության մեկնարկը մոտեցել էր 50 մլն.-ի, չհաշված այն ծախսերը, որոնք հետագայում կատարվեցին խաղադաշտի հետ կապված խնդիրը լուծելու համար, քանի որ նոր կառույցը ծածկել էր արևի լույսի և քամու ճանապարհը: Շնորհիվ իր թանգարանի "Սան-Սիրո” մարզադաշտը ոչ միայն բեմ է այս 2 միլանյան
ակումբների համար, որը նրանք ցուցադրում են խաղերի ժամանակ, այլև նրանց
փառահեղ անցյալի համար: "Compagnia dello Sport”-ը Antique Sports –ի
"Ieri lo Sport”-ի հետ համատեղ մարզադաշտի ներսում բացեցին առաջին
Իտալական սպորտի Թանգարանը, օգտագործելով ավելի քան 3000 հետաքրքիր
պատմական օբյեկտներ, հետաքրքրաշարժ իրեր, որոնք կապված են միլանյան
երկու լեգենդար ակումբների հետ: Բոլոր այս իրերը խոսում են հաղթանակների և
պարտությունների, ուրախության և հիասթափությունների մասին,որ ապրել են երկրպագուները և այն մարդիկ, ովքեր պարզապես հետաքրքրված են ֆուտբոլով և հետևում են միլանյան ակումբների նորություններին: Այսօր "Ջուզեպպե Մեացցա” մարզադաշտը համարվում է Միլանի խորհրդանիշերից մեկը, այն ոչ պակաս կարևոր է քաղաքի համար, որքան "Դուոմո” Տաճարը կամ "Լա Սկալան”: Հարկ է նշել նաև, որ մարզադաշտը իր համաշխարհային համբավը ձեռք է բերել հիմնականում ֆուտբոլի շնորհիվ, բայց ոչ միայն, չէ որ այստեղ տեղի են ունեցել համաշխարհային նշանակության շատ իրադարձություններ: Շատ նշանակալից համերգներ են իրականացվել: 1980թ.-ի հունիսի 27-ին Բոբ Մարլին ցուցադրեց Իտալիայում իր միակ շոուն, յամայկացի երգչի համերգին հավաքվեց 90 000 մարդ: Այստեղ ելույթ են ունեցել այնպիսի աստեղեր, ինչպիսիք են` Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, U2,Rolling Stones, Depeche Mode խմբերը և շատ ուրիշներ: "Սան-Սիրո” մարզադաշտում տեղի ունեցած ամենահայտնի խաղերը - Աշխարի Առաջնության խաղեր` 1934թ. - Աշխարհի Առաջնության խաղեր`1990թ. - Եվրոպայի Չեմպիոնների Գավաթի եզրափակիչ խաղեր` 1965թ. (Ինտեր-Բենֆիկա 1:0), 1970թ. (Ֆեյենորդ- Սելտիկ 2:1) - ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա եզրափակիչ խաղ` 2001թ. (Բավարիա-Վալենսիա 1:1 (5-4 պեն.) |














1947թ.-ին արդեն ակնհայտ էր, որ "Ինտերի”
մարզադաշտը` "Արենան”, արդեն շատ փոքր է այդպիսի մեծ ակումբի համար: Այդ
ժամանակ
1979թ-ին
"Սան-Սիրո”-ն վերանվանվեց "Ջուզեպպե Մեացցա”` այն միակ 2
ֆուտբոլիստներից մեկի պատվին, ովքեր խաղացել են Իտալիայի հավաքականի
կազմում են 1934 և 1938 թվականներին, երբ Իտալիան դարձավ աշխարհի չեմպիոն:
Երկրպագուները բառացիորեն խոնարհվում էին Ջուզեպպեի առաջ` հարձակվողի, ով
խաղացել է միլանյան ակումբներից երկուսում էլ: Այդ թվականին արհեստական
լուսավորությունը փոխարինվեց ավելի ժամանակակից լուսավորությամբ, ինչպես
նաև վերանորոգվեց երկրորդ տրիբունան:
Շնորհիվ իր թանգարանի "Սան-Սիրո” մարզադաշտը ոչ միայն բեմ է այս 2 միլանյան
ակումբների համար, որը նրանք ցուցադրում են խաղերի ժամանակ, այլև նրանց
փառահեղ անցյալի համար: "Compagnia dello Sport”-ը Antique Sports –ի
"Ieri lo Sport”-ի հետ համատեղ մարզադաշտի ներսում բացեցին առաջին
Իտալական սպորտի Թանգարանը, օգտագործելով ավելի քան 3000 հետաքրքիր
պատմական օբյեկտներ, հետաքրքրաշարժ իրեր, որոնք կապված են միլանյան
երկու լեգենդար ակումբների հետ: Բոլոր այս իրերը խոսում են հաղթանակների և
պարտությունների, ուրախության և հիասթափությունների մասին,








- Ռիկարդո Մոնտոլիվո
- Չկան
- Չկան







































