Բրազիլական «Բոտաֆոգոյի» 37-ամյա հոլանդացի կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը հայտրարել է խաղային կարիերայի ավարտի մասին:
Հանրահայտ ֆուտբոլիստ, ով երկար ժամանակ ելույթ է ունեցել «Միլանում», գլխավորելու է իտալական ակումբը:
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես «Միլանի» գլխավոր մարզչի լիազորությունները դադարեցրեց Մասիմիլյանո Ալեգրին: «Ես ցանկանում են տեղեկացնել, որ խաղադաշտում 22 տարի անցկացնելուց հետո, ավարտում եմ ֆուտբոլիստի կարիերան: Սա ծանր օր է, բայց ես շատ գոհ եմ, թե ինչպես է ընթացել իմ կարիերան: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բոտաֆոգոյից»: Այստեղ ձեռք բերված փորձը կօգնի ինձ «Միլանում»: Երեկ ինձ զանգահարեց «Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին, և ես չէի կարող նրան մերժել՝ հաշվի առնելով մեր հարաբերությունները»,- Զեդորֆի խոսքերը մեջբերում է իտալական մամուլը:
|