Իտալիայի առաջնության 20-րդ տուրում իր մարզչական կարիերան սկսեց հանրահայտ Կլարենս Զեդորֆը, ում նորամուտը հաջող ստացվեց. «Միլանը» սեփական հարկի տակ հաղթեց 1:0 հաշվով:
Խաղից հետո հոլանացին նախկին ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով.
«Խաղից առաջ մենք շրջան կազմեցինք հանդերձարանում, և ես ասեցի թիմին, որ մենք այսպես ենք անելու յուրաքանչյուր խաղից հետո՝ լինի դա հաղթանակ թե պարտություն:
Այս հաջողությունը, իհարկե, նվիրվում է «Միլանի» բոլոր երկրպագուներին: Ուրախ եմ թիմի համար: Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու, իսկ հաղթանակները հեշտացնում են գործը:
Հաղթեցինք խաղավարտին նշանակված 11 մետրանոցի շնորհիվ, բայց ես հավատում եմ, որ մենք արժանի էինք 3 միավորի», - Զեդորֆի խոսքերն է մեջբերում football-italia.net-ը:
|