Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 22 » Յուվենտուսը ցանկանում էր վրեժ լուծել Միլանից. Բարցալի
23:08
Յուվենտուսը ցանկանում էր վրեժ լուծել Միլանից. Բարցալի

«Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Բարցալին Ա սերիայի 33-րդ տուրում «Միլանին» հաղթելուց հետո (1:0) հայտարարել է, որ իր թիմն արժանի է նվաճելու Իտալիայի չեմպիոնի կոչումը:


«Հանդիպումը բարդ ստացվեց, հատկապես առաջին խաղակեսը, երբ մենք բավականաչափ ագրեսիվ չէինք: Ընդմիջումից հետո «Յուվենտուսը» կարողացավ ավելացնել տեմպը, և ամեն ինչ փոխվեց: Շատ էինք ցանկանում հաղթել, որպեսզի վրեժ լուծեինք «Միլանից» առաջին շրջանում կրած պարտության համար:
Կարծում եմ` «Յուվենտուսն» արժանիորեն է զբաղեցնում առաջին հորիզոնականը: Այս մրցաշրջանում մենք բարելավել ենք մեր խաղի որակը և պահերի իրացումը», – Բարցալիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Դիտումներ: 295 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 0.0/0
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]