00:41 Յուվենտուս – Միլան՝ 1։0. Իտալիայի առաջնություն (տեսանյութ) | |
Իտալիայի առաջնության 33-րդ տուրն ավարտվեց խաղային օրվա կենտրոնական հանդիպումով՝ Թուրինում հանդիպեցին «Յուվենտուսն» ու «Միլանը»։ Հաղթանակի դեպքում «Միլանը» կամրապնդվեր 3-րդ հորիզոնականում, ինչը թույլ է տալիս հաջորդ տարի հանդես գալ Չեմպիոնների լիգայի մրցաշարում։ Իսկ «Յուվենտուսը» 3 միավոր վաստակելու դեպքում գործնականում անհասանելի կդառնար մրցակիցների համար։ Տանտերերը կատարեցին իրենց առջև դրված խնդիրը և 1։0 հաշվով առավելության հասան «ռոսոներիների» նկատմամբ։ Միակ գոլը դարպասապահ Ամելիայի խախտումից հետո նշանակված 11-մետրանոց հարվածով խփեց Արտուրո Վիդալը։ Այս տուրից հետո «Յուվենտուսն» վաստակել է 77 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում, «Միլանը» 59 միավորով 3-րդն է։ | |
|
Պարմա - Միլան, եթերային և տեքստային |
Պարմա - Միլան, մեկնարկային կազմերը |
Միլան - Վալենիսա, Ուղիղ և տեքստային |
Անհետացող նյութը կօգտագործվի Իտալիայի առաջնությունում |
«Զենիթը» մերժել է «Միլանին» |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |