Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 23 » Վերոնայի քաղաքապետ. Բալոտելլին մարդկանց իր դեմ է տրամադրում
15:08
Վերոնայի քաղաքապետ. Բալոտելլին մարդկանց իր դեմ է տրամադրում
Վերոնայի քաղաքապետ Ֆլավիո Տոզին իր կարծիքն է արտահայտել այն թեմայի շուրջ, թե արդյոք հնարավո՞ր է «Վերոնա»-«Միլան» առաջիկա խաղում Մարիո Բալոտելլիի նկատմամբ ռասիստական բնույթի ակցիա իրականացվի:

«Պետք է դիտարկել իրավիճակը երկու տեսանկյունից: Առաջին' միշտ աշխատանք ենք տանում երկրպագման մշակույթը բարձրացնելու համար, բայց եթե որևէ մեկն իրեն սրիկայի նման պահի, կպատժվի:
Երկրորդ' եթե Բալոտելլին ավելի քիչ պրովոկացիաների դիմի, իրավիճակն ավելի կհանդարտվի: Ֆուտբոլում շատ են եղել սևամորթ խաղացողներ և ոչ բոլորն են նման վերաբերմունքի արժանացել: Մեծամասնությունը նման խնդիր չի ունեցել, իսկ Բալոտելլին մարդակնց իր դեմ է տրամադրում»,-ասել է Տոզին:

Կատեգորիա: Ա Սերիա | Դիտումներ: 401 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/1
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]