Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 22 » Տղաները լավ խաղացին. Ալեգրի
23:00
Տղաները լավ խաղացին. Ալեգրի

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Յուվենտուսից» կրած պարտությունը (0։1)։

«Տղաները լավ խաղացին, նրանք հիմնականում վերահսկում էին գնդակի տեղաշարժը և քիչ բան էին թույլ տալիս մրցակցին։ Մենք պարտվեցինք թուրինցիների իրացրած 11-մետրանոցի պատճառով, սակայն ֆուտբոլիստները պետք է հանգստություն պահպանեն և միավորներ նվաճեն, որպեսզի հետապնդողների հետ միավորների տարբերությունն ավելի մեծ լինի։

Մենք չենք հետևելու մյուս թիմերի արդյունքներին, քանի որ ամեն ինչ կախված է միայն մեզնից։ «Յուվեն» լավ էր պաշտպանվում, ուստի մեզ համար դժվար էր վտանգավոր պահեր ստեղծել։ Սակայն հաշվի առնելով մեր վերջին արդյունքները՝ կարելի է սպասել, որ հաջորդ մրցաշրջանն ավելի լավ կդասավորվի մեզ համար», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Դիտումներ: 365 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 0.0/0
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]