Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում «Միլան»-ի բրազիլացի կիսապաշտպան Կական «Ատալանտա»-ի դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ ու «ռոսսոներիներ»-ի կազմում խփած գոլերի թիվը հասցրել 100-ի:
«Երջանիկ եմ, որ «Միլան»-ի պատմության մասն եմ կազմում: Յուրաքանչյուր գոլ ինձ մոտ նոր էմոցիաներ է արթնացնում: Անհամբեր սպասում էի 100-րդ գոլիս:
Հրաշալի է, երբ լսում ես, թե ինչպես են երկրպագուները վանկարկում քո անունը, քանի որ նրանք դա անում են սրտանց: Տարվա կատարյալ մեկնարկ է ինձ համար»,- հայտարարել է Կական:
|