«Միլանի» կիսապաշտպան Ուրբի Էմենուելսոնը հաստատել է, որ նախկինում հանրահայտ ֆուտբոլիստ Յապ Ստամը ընդգրկվելու է Կլարենս Զեդորֆի մարզչական շտաբում:
«Ստամը ընդգրկվելու է մարզչական շտաբում: Մյուսների մասին ոչինչ չգիտեմ: Դավի՞դսը: Գուցե հաջորդ մրցաշրջանից», - Էմանուելսոնի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Զեդորֆը երեկ նորամուտն է նշել «Միլանում»՝ որպես գլխավոր մարզիչ, իսկ Էդգար Դավիդսը ներկա է գտնվել տրիբունայում:
Ավելացնենք, որ ներկայումս Ստամը աշխատում է «Այաքսում»՝ որպես գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրի օգնական:
|