Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է իտալական «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ Շաարավիի ծառայություններով, տեղեկացնում է CNN-ի լրագրող Տանկրեդի Պալմերին:
Աղբյուրի տեղեկություններով, «քաղաքաբնակները» ֆուտբոլիստի համար առաջարկել են 25 մլն. եվրո և թիմի հարձակվող Կառլոս Տևեսի տրանսֆերային իրավունքները: Բացի այդ, անգլիական կողմը պատրաստ է նաև իտալացու համար վճարել միայն 40 մլն. եվրո փոխհատուցում:
Ավելացնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Տևեսը համաձայնվել է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենթուսում»:
|