Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ թեպետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Միլանի» դեմ առաջին խաղում իրենք լավ արդյունքի են հասել, զգոնությունը թուլացնելու իրավունք չունեն:
«Անկախ հաշվից՝ նրանք շատ վտանգավոր կլինեն»,-արգենտինացու խոսքերն է մեջբերում «Marca»-ն:
Ըստ Սիմեոնեի' մրցակցի կազմում հատկապես վտանգավոր է հարձակվող Մարիո Բալոտելին, սակայն նրան անհրաժեշտ է նաև թիմակիցների օգնությունը: «Նա շատ վտանգավոր է, սակայն նա նաև իր թիմակիցների կարիքն ունի»,-ընդգծել է Սիմեոնեն:
Նշենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է մադրիդցիների 0-1 հաշվով հաղթանակով:
|